• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Վիետնամի ամենամյա 30-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառի (VIETNAM EXPO 2021) բացման հանդիսավոր արարողությունը:

14 ապրիլի, 2021
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Վիետնամի  ամենամյա 30-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառի (VIETNAM EXPO 2021) բացման հանդիսավոր արարողությունը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. ապրիլի 14-ին Հանոյի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի ունեցավ Վիետնամի ամենամյա 30-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառի (VIETNAM EXPO 2021) բացման հանդիսավոր արարողությունը «քայլենք դեպի թվայնացված աշխարհը» («Step Together in Digitized World») խորագրով: ԷՔՍՊՕ-ն կազմակերպվել էր ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության և վերջինիս հովանու ներքո գործող Առևտրի խթանման վարչության կողմից:
Վիետնամի ամենամյա 30-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանն՝ ի թիվս Վիետնամում հավատարմագրած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների և ՎՍՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, մասնակցում էր նաև Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ պարոն Դո Թանգ Հայը (Do Thang Hai): Նա ներկայացրեց 2020 թ. Վիետնամի կողմից արձանագրված տնտեսական ցուցանիշները և նշեց, որ Վիետնամին հաջողվել է գրանցել տնտեսական աճ՝ չնայած COVID-19 համավարակի տարածմանը: Պարոն Դո Հայն իր բացման խոսքում նաև նշեց, որ Վիետնամի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը հանդիսանում է աշխարհի խոշոր ցուցահանդես-տոնավաճառներից մեկը:
Բացման խոսքից հետո բեմ հրավիրվեցին ՎՍՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր և բացեցին Վիետնամի ամենամյա 30-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՎՍՀ կառավարության ներկայացուցիչների, ՎՍՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և դիվանագետների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարների և անդամների համար կազմակերպվեց հատուկ շրջայց ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառի տաղավարներով:
Վիետնամի ամենամյա 30-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Վիետնամում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: